Դավիթ Սանասարյանը դադարեցրեց հացադուլը. հաջորդ հանրահավաքի օրը հստակ չէ (լուսանկարներ)

18:24 • 09.07.15

Մայրաքաղաքի Ազատության հրապարակում մեկնարկել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հանրահավաքը:

 

21:52

Դավիթ Սանասարյանը դադարեցրեց հացադուլը

Իր ելույթի վերջում  Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ դադարեցնում է հացադուլը։
Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հաջորդ շաբաթ, սակայն օրը որոշված չէ։


21։07

Պայքարը տևելու է  այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ քաղաքացին իր երկրում չի գտնում արժանապատվություն.Դ. Սանասարյան
 

Պայքարը տևելու է  այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ քաղաքացին իր երկրում չի գտնում արժանապատվություն, քանի դեռ նրա շահն անտեսվող որոշումներ են կայացվում:


Նա ժողովրդին դիմեց դասական եղանակով երկու լուր հայտնելով՝ «մեկը՝ լավ, մյուսը՝ վատ»: Սկսեց վատից, որ «այսօր ՀՀ-ում իշխանության թիվ մեկ պատասխանատուն Գալուստ Սահակյանն է»:


Իսկ լավը, որ  այսօր փողոցում շատ ոստիկանություն կա, ինչը , ըստ Դավիթ Սանասարյանի, նշանակում է, որ նրանք այս պայքարի մեջ ուժ են տեսնում:


Դավիթ Սանասարյանը նշեց, որ ոստիկանության երեսպաշտությունը հասել է նրան, որ նրանցից ոմանք ներկայանում են «որպես քույրեր և եղբայրներ»:


Տարիներ շարունակ ականատես ենք լինում, ոստիկանության կողմից երկակի ստանդարտներին, նրանք չեն հանդուրժում պայքարող քաղաքացիներին, բայց հանդուրժում են իշխանավորներին, օլիգարխներին և նրանց տղաներին»:


Նա ավելացրեց, պահանջները մնում են նույնը և սպասում են դրանց անհապաղ բավարարման:


Դրանք են՝

1.չեղարկել ՀԾԿՀ՝ հոսանքի թանկացման հակասոցիալական որոշումը,


2.Վերականգնել նախորդ տարվա սակագինը՝ նվազեցման միտումով,


3.Պատժել այն ոստիկաններին, ովքեր հունիսի 23-ին հատուկ միջոցներ էին կիրառել երիտասարդների դեմ:
 


20։29

Պետք է սկսել պայքար պատճառի, ոչ թե հետևանքների դեմ.  Գագիկ Եղիազարյան


Պետք է սկսել պայքարել ոչ թե հետևանքների, այլ պատճառի՝ ՀՀ իշխանությունների դեմ: Ազատության հրապարակի հարթակից հայտարարեց «Ոչ թալանին» նախաձեռնության  համակարգող խմբի անդամ  Գագիկ Եղիազարյանը: 


«Այն պայքար, որը մենք սկսել ենք  ունի քաղաքական պատճառ՝ գործող իշխանությունները: Հետևանքների  դեմ պայքարն է եղել պատճառը, որ մենք չենք կարողացել ինչպես հարկն է  համախմբվել, որ այսօր մասսաները է՛լ ավելի ծավալվեն, նվազել ենք,- հայտարարեց նա ու ավելացրեց,- մեր երիտասարդությունը ունակ է, մեր ազգն է ունակ, իսկ երիտասարդությունը ազգի դեմքն է»:


Առաջարկվեց ստեղծել  ավելի խոշոր նախաձեռնություն, որը կտանի արդեն քաղաքական պայքար:


Իսկ նախաձեռնությունը, ըստ այդ առաջարկի, պետք  է կրի նոր անուն. ոչ թե «Ոչ թալանին», այլ   «ոչ թալանչիներին»:


20:13

Ցուցարարներին մոտեցավ Վալերի Օսիպյանը և հայտարարեց, որ հանրահավաքն անօրինական է

 

Քիչ առաջ ցուցարարներին մոտեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և հայտարարեց, որ հանրահավաքն անօրինական է:


«Անօրինական հավաքը ո՞րն է, եթե մարդիկ բողոքում են, ոնց կերել են, թող բերեն, տեղը դնեն, ինչի ես պետք է իմ գրպանից մուծեմ»,- նրան հակադարձեց տարեց կինը:


«Ձեր բողոքն էլ է ճիշտ, իրավացի եք, բայց օրենքն է պահանջում, հարգելիս, Դուք օրենսգիրք բացած կա՞ք»,- իր հերթին ասաց Վալերի Օսիպյանը: Ինչը բարկացրեց կնոջը,որ իրեն անգրագետի տեղ են դրել ու  ասաց, որ «Պարոն Օսիպյան, ես Ձեզ լավ գիտեմ, Դուք մանևրելու մեծ հատկություն ունեք»:

 

Քիչ առաջ բարձրախոսից հայտարարվեց, որ ոստիկանությունից մարդիկ են «գործուղվում» հրապարակ, որոնք քաղաքացիներին համոզում են չմասնակցել ակցիաներին: Հորդորվեց, որ ոստիկանությունը սրա հետ կապված պարզաբանումներ տա:


19:34

Պետք է շարժմանը երկրորդ շնչառություն տալ. ՀՀ քաղաքացի

Մինչ կմեկնարկի հանրահավաքը, ՀՀ քաղաքացիները հավաքվում են    Ազատության հրապարակում:

ՀՀ քաղաքացին նշեց,  որ այս փուլում միայն էլէներգիայի  թանկացման դեմ պայքարի  շարժումը  քաղաքականացնելով, այն իրականացնող  նոր քաղաքական ուժ ստեղծելով, հնարավոր կլինի փրկել շարժումը:


«Այն,  ինչ տեսնում ենք, որ  դեպի մարում է գնում»,- նշեց նա:


Սակայն վերջինս տեսնում է շարժմանը երկրորդ շնչառություն տալու հնարավորություն: Այն է, ինչ առաջարկել են երիտասարդներին.  զուգահեռ գործընթաց ձևավորել, մեկ   քաղաքական հարթակում  հավաքել չվարկաբեկված քաղաքական գործիչների, մտավորականների, քաղաքական  ասելիք ունեցող երիտասարդների և ադպիսով   ձևավորել  քաղաքական ծրագիր ունեցող ճակատ:


Հիշեցնենք, որ Բաղրամյան 3-ում  աղբամանների հեռացումից հետո  Դավիթ Սանասարյանը, ի նշան բողոքի, Ազատության հրապարակում  հայտարարեց հացադուլ և նա ու, ու ինչպես նրանք են ներկայացնում,  ուժով հեռացված ցուցարարները հայտարարում են, որ «Մեկ քայլ առաջ» ակցիան մնում է ուժի մեջ։


Չէր  բացառվել, որ ժողովրդի որոշման դեպքում  կանցնեն գործողության։ Բոլոր քայլերն ու գործողությունները, ըստ Սանասարյանի, որոշվելու են ընդհանուր քվեարկությամբ։


«Ոչ մի բան չի բացառվում, ու պարտադիր չէ, որ միայն Բաղրամյան փողոցը փակել, պարտադիր չէ փողոց փակել, ընթացքում մենք մեր ասելիքը կասենք։ Կան տարբերակներ, բայց այդ մասին կասենք հանրահավաքի ժամանակ։ Կարևորը, որ լինի այնպիսի զանգված, որը որ պատրաստ է նաև գործողությունների», - ասաց ցույցերը համակարգող խմբի անդամը։