Երևանի ֆիզմաթ դպրոցը միջազգային օլիմպիադայում նվաճած մեդալների քանակով գերազանցել է Վրաստանին ու Ադրբեջանին՝ միասին

13:34 • 16.07.15

Հայաստանի դպրոցականների  մաթեմատիկայի հավաքականը Թայլանդում տեղի ունեցած միջազգային  առարկայական օլիմպիադայում ցուցաբերել է հրաշալի արդյունքներ՝  նվաճելով մեկ արծաթե և հինգ բրոնզե մեդալ։


Այս մասին հայտնում է ՀՀ կրթության և գիտության նախարարության կայքը։
 

Իսկ Հնդկաստանի  Մումբա քաղաքում  տեղի ունեցած ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում դպրոցականները  նվաճել են  2 արծաթե և 3 բրոնզե մեդալ։  Ընդհանուր առմամբ երկու օլիմպիադաներում հայ դպրոցականները նվաճել են 11 մեդալ, ընդ որում մաթեմատիկայի օլիմպիադայում մեր թիմի բոլոր աշակերտները դարձել են մեդալակիր:
Թիմային արդյունքներով նշված երկու օլիմպիադաներում Հայաստանի ցուցանիշները գերազանցում են հարևան երկրների արդյուքները:

 

Համեմատության համար նշվում է, որ Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցը օլիմպիադայում նվաճած մեդալների քանակով գերազանցել է մեր հարևաններ Վրաստանին ու Ադրբեջանին՝ միասին վերցված:


Մաթեմատիկայի միջազգային առարկայական օլիմպիադային մասնակցել են 104 երկրի  577 դպրոցականներ, իսկ  ֆիզիկայի օլիմպիադային ներկայացված է եղել  71 երկիր՝ 263 մասնակցով:

 

Առջևում դեռ ինֆորմատիկայի, կենսաբանության և աշխարհագրության օլիմպիադաներն են:


 


 

 

Երևանի ֆիզմաթ դպրոցը միջազգային օլիմպիադայում նվաճած մեդալների քանակով գերազանցել է Վրաստանին ու Ադրբեջանին՝ միասին