Facebook-ում գրանցվելուց ժամեր անց Դմիտրի Կիսելյովի էջը ջնջել են
Ռուսաստանցի հեռուստալրագրող և «Россия сегодня» մեդիահոլդինգի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի էջը Facebook սոցիալական ցանցում ջնջել են գրանցվելուց մի քանի ժամ անց:
«Գազետա»-ի փոխանցմամբ` նրա էջի բացումից ժամեր անց էջը անմատչելի է դարձել: Հայտնի է, որ Կիսելյովի էջում սկսել են զանգվածաբար վիրավորական մեկնաբանություններ հայտնվել, ինչից հետո էլ էջը ջնջվել է: Ինքը` Կիսելյովը, ասել է, թե իր էջը արգելափակել է կայքի ադմինիստրացիան:
Նախօրեին Կիսելյովը հաստատել էր իր էջերի իսկությունը Facebook-ում, ասել, որ մտածում է էջեր բացել նաև Twitter-ում, Instagram-ում:










