Կրակել են Լոռու մարզպետի որդու վրա, կրակողը ներկայացել է ոստիկանություն և հանձնել զենքը. Shamshyan.com

13:17 • 19.07.15

Լոռու մարզում երեկ՝ ժամը 21:30-ի սահմաններում, Ալավերդի բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ ոտքի կոճի մասում հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Ալավերդի քաղաքի բնակիչ, 22-ամյա Լևոն Նալբանդյանը, ով Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի որդին է, այս մասին տեղեկացնում է Shamshyan.com–ը։


Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նրան հրազենային վնասվածք է պատճառել Ալավերդի քաղաքի բնակիչ, 39-ամյա Կարեն Երիցյանը իր մոտ եղած ինքնաձիգից արձակած կրակոցով:


Կայքի տեղեկություններով՝ Կ. Երիցյանը ներկայացել է ոստիկանության Թումանյանի բաժին, հայտնել կատարվածի մասին եւ ներկայացրել ինքնաձիգը:


Փաստի առթիվ Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:


Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։