Հետաքրքիր և ոչ այնքան հայտնի փաստեր մարդու մասին (լուսանկարներ)
Մարդու մարմինը ամբողջությամբ ուսումնասիրված չէ, սակայն նույնիսկ այնքանով,որքանով գիտնականները կարողացել են պատկերացում կազմել դրա գործունեության մասին, արդեն իսկ ապշեցնող է, գրում է fishki.net-ը։
Գիտեի՞ք որ...
Մարմնի միակ մասը, որտեղ արյան մատակարարում չկա՝ դա աչքի բիբն է։ Բիբը թթվածինը ստանում է անմիջապես օդից։

Ուղեղի հիշողության ծավալը ավելի քան 4 ՏԲ կամ 4 000 ԳԲ է։
Մինչև 7 ամսական դառնալը՝ երեխան կարողանում է կլել և շնչել միաժամանակ։

Փռշտալուց մարդու օրգանիզմի բոլոր ֆունկցիաները դադարում են, նույնիսկ՝ սրտի։
Միջին մարդու մարմնում կա բավարար քանակության բնածուխ, որը կբավականացնի 900 մատիտ պատրաստելու համար։

Շուրջ 50 000 բջիջ մեր մարմնում մեռնում և փոխարինվում է նորով մի քանի վայրկյանում։
Սաղմի մատնահետքերը ձևավորվում են 3 ամսական հասակից։

Մարդը մոռանում է իր երազների 90%-ը։
Մարդու մարմնի արյան անոթների ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 100.000 կմ։

Մարդիկ միակ արարածներն են, ովքեր քնում են իրենց մեջքի վրա պառկած վիճակում։
Միջին հաշվով, 4-ամյա երեխան օրական 450 հարց է տալիս։
Ատամը մարմնի միակ մասն է, որը չունի ինքնավերականգնման հատկություն։
Մարդուն միջինում անհրաժեշտ է 7 րոպե ամբողջովին քուն մտնելու համար։
Մարդն իր գլխի վրա ամբողջ կյանքում երկարացնում է 725 կմ մազ։

Մարդու օրգանիզմում բնակվող բակտերիաների ընդհանուր կշիռը կազմում է 2կգ։
Ատամի էմալը մարդու օրգանիզմի կողմից արտադրվող ամենաամուր հյուսվածքն է։

Գլուխը պատին անընդմեջ խփելով մեկ ժամում կարելի է կորցնել 150 կալորիա։
Կապույտ աչքերով մարդիկ ավելի զգայուն են ցավի նկատմամբ, քան շագանակագույն աչքեր ունեցողները։
Երեխաները ծնվում են առանց ծնկի խնձորիկների, քանի որ դրանք հայտնվում են 2-6 տարեկանում։

Մարմնի ամենաուժեղ մկանը լեզուն է։
Մարդու սրտի քաշը միջինը 220-260 գրամ է։
Մարդու աչքն ունակ է տարբերակել 10մլն գունային երանգներ։
Մարդն օգտագործում է դեմքի 17 մկանները ժպտալու, և 43-ը՝ տխուր արտահայտություն ընդունելու համար։
Մարդիկ և կապիկները միակ «կենդանիներն» են, ովքեր կարող են սեքսով զբաղվել միաժամանակ միմյանց դեմքին նայելով։

Հազի դեպքում օդը շարժվում է 60 կմ/ժ արագությամբ։
Ոսկորը 5 անգամ ավելի ուժեղ է, քան երկաթը։

Մարդ կարող է ավելի շուտ մահանալ անքնությունից, քան սովից։ Մարդը մահանում է առանց քուն անցկացրած 10 օրից հետո, իսկ սոված վիճակում մահը վրա է հասնում մի քանի շաբաթ անց։

Լուսանկարները՝ viralnova.com-ի։










