Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայր կդառնա
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայր կդառնա: Business Insider-ը հայտնում է,որ Մարկ Ցուկերբերգի և Փրիսցիլա Չենի երեխայի մասին նորության մասին հայտնել են հենց իրենք` հանրահայտ ծնողները:
Ըստ այդմ` սպասվող երեխան աղջիկ է: Facebook-ում իր գրառման մեջ Ցուկերբերգը անկեղծացել է, որ ինքն ու կինը արդեն մի քանի տարի է ապարդյուն փորձում են երեխա ունենալ, սակայն մինչ այժմ միայն 3 վիժում է գրանցվել: Այժմ, հավաստիացրել է Ցուկերբերգը, թե՛ կինը, թե՛ պտուղը առողջ են:
Ցուկերբերգը նշել է նաև, թե երեխայի ծնունդը նոր էջ կլինի իրենց կյանքում. եթե մինչ այդ նրանք ամբողջ աշխարհում փոխել են մարդկանց կյանքերը, ապա այժմ փորձելու են աշխարհն էլ ավելի լավ վայր դարձնել հենց սեփական երեխայի և նոր սերնդի համար:
«Մարդ այնքան մեծ հույսերով է լցվում, երբ իմանում է, որ երեխա է ունենալ», - ասել է Ցուկերբերգը:










