Սյունիքի մարզպետի որդին բանակից ազատված է եղել հոգեկան առողջության խնդիրների պատճառով. Pastinfo.am

18:37 • 05.08.15

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, ով կալանավորված է  Սյունիքի մարզի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին Զաքարյան եղբայրների առողջությանը վնաս հասցնելու կասկածանքով, զինվորական ծառայությունը կրելու 3 տարով տարկետում է ունեցել, տեղեկացնում է Pasfinfo.am–ը:
 

Tert.am –ի հետ զրույցում «Հայկական հոգեբուժական ասոցիացայի» նախագհ Արմեն Սողոյանը նշեց, որ նևրասթենիան տարածված երևույթ և նշեց, որ եթե դրա թույլ արտահայտված ախտորոշման դեպքում, որքան հիշողությունն իրեն չի դավաճանում, զինակոչիկը բանակից չի ազատվում, ապա չափավորի դեպքում ազատվում է: