Ռուսաստանում կործանված օդանավի զոհերի թվում հայեր կան
Ռուսաստանի Իստրինսկի ջրամբարի մոտ տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհվածների թվում հայեր կան:
Ինչպես տեղեկացնում է Lifenews-ը, «Робинсон—44» փոքր ուղղաթիռի և «Сессна» ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են երկու օդաչուներն ու 7 ուղևորներ: Նրանց թվում եղել է երկու երեխա:
Փրկարարներն արդեն ջրից դուրս են բերել զոհերից 8-ի մարմինները: Մեկ ուղևորի ճակատագիրը դեռևս անհայտ է, սակայն կենդանի լինելու հավանականությունը գրեթե չկա:
Հրապարակված նախնական ցանկում առնվազն երկու հայի անուն կա:
1. Միխայիլ Երմոլչև (օդաչու)
2. Լարիսա Մանուկյան
3. Պարույր Մանուկյան
4. Էրիկ (անչափահաս, ազգանունը չի նշվում)
5. Օֆելյա Գ. (անչափահաս)
Ուղղաթիռում, որը ղեկավարել է փորձառու օդաչու, սպորտի վարպետ Վադիմ Բուխտիյարովը, բացի օդաչուից եղել են երեք մարդ:
Օլգա Բագրովա
Ելիզավետա (ազգանունը ճշտված չէ)
Մամեդ Ռեզաև:










