Ինդոնեզիայում կործանված ինքնաթիռում եղած բոլոր 54 մարդիկ զոհվել են. աղբյուր (թարմացված)

15:04 • 16.08.15

15։23 Ինդոնեզական Trigana Air Service ավիաընկերությանը պատկանող ATR ինքնաթիռը ինդոնեզական Պապուա արևելյան նահանգում բախվել է լեռանն ու կործանվել։ Դրա բոլոր ուղևորները զոհվել են. РИА Новости գործակալությանը հայտնել է նահանգի ավիաընկերություններում աշխատող մի աղբյուր։

 

Նահանգի մայրաքաղաք Ջայապուրից թռչող ինքնաթիռում եղել է 49 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Ավելի վաղ հաղորդել էր, որ ինքնաթիռն անհետացել է և դրա հետ կապ հաստատել չի հաջողվում։
 


Ինդոնեզական ATR 72  ինքնաթիռը, որում եղել է 54 մարդ, Պապուա Նոր Գվինեայի մոտակայքում անհետացել է ռադարների տեսադաշտից։

Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, ինքնաթիռում եղել է 49 ուղևոր՝ այդ թվում 5 երեխա, ինչպես նաև անձնակազմի 5 անդամ։

Ավիաընկերություններից մեկում աշխատող աղբյուրը հայտնել է, որ օդանավը լեռան հետ բախման հետևանքով վթարի է ենթարկվել և դրանում գտնվող բոլոր մարդիկ մահացել են։ Տեղեկությունը, սակայն, պաշտոնապես չի հաստատվել։

Ինքնաթիռը պատկանում է Trigana Air Service ավիաընկերությանը։ Այն թռչում էր Սենտայի քաղաքից դեպի Օքսիբիլ։  

ATR 42-ը ուղևորափոխադրող երկու շարժիչով աշխատող ինքնաթիռ է, որը նախատեսված է միջին հեռավորության թռիչքներով 50 ուղևորների տեղափոխման համար։

Տարածված տեղեկության համաձայն՝ մթության պատճառով փրկարարները չեն կարողանում սկսել որոնողական աշխատանքները։ Տեղի պաշտոնյաների պնդմամբ՝ փորձ է արվում վերգետնյա որոնողական աշխատանքներ սկսել, սակայն առայժմ ապարդյուն։