Գեղարքունիքի մարզում երեխաներ տեղափոխող ավտոբուս է շրջվել, 9 մարդ հոսպիտալացվել է (լուսանկարներ)

12:46 • 17.08.15

Գեղարքունիքի մարզի Սևան-Լճաշեն ճանապարհահատվածում այսօր, ժամը 11:00-ի սահմաններում երեխաներ տեղափոխող ավտոբուս է շրջվել, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:


Տեղում իրավիճակը գնահատելու և անհետաձգելի բժշկական օգնությունը արագ և պատշաճ կազմակերպելու համար ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ շտապ օգնության բրիգադներ` Հրազդանի և Սևանի բժշկական կենտրոններից, ինչպես նաև նեղ մասնագետներ անմիջապես մեկնել են դեպքի վայր:

 

9 հոգի` տարբեր մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է Սևանի հիվանդանոց: Այս պահի դրությամբ` նրանց կյանքին սպառնացող վտանգ չի հայտնաբերվել:

 

Մանրամասները ճշտվում են, որոնց մասին լրացուցիչ կհաղորդենք: