Ինդոնեզիայում կործանված ինքնաթիռը կարիքավորների համար նախատեսված գումար է տեղափոխելիս եղել
Ինդոնեզական Trigana Air Service ավիաընկերության ATR 42-300 ուղևորատար ինքնաթիռը մոտ 470.000 դոլար է տեղափոխելիս եղել, որը նախատեսված է եղել աղքատ ընտանիքների համար, հայտնում է РИА Новости-ն՝ փոստային ծառայության ներկայացուցչին հղումով։
«Մեր 4 աշխատակիցներն ուղեկցում էին այդ բեռը»,- ասել է Ջայապուրա քաղաքի փոստային բաժանմունքի պետը։
Նրա խոսքով՝ գումարը եղել է 4 պայուսակում։
Ինդոնեզական ATR 72 ինքնաթիռը, որը չվերթ էր իրականացնում Սենտաի քաղաքից դեպի Օքսիբիլ, երեկ անհետացել էր ռադարների տեսադաշտից։ Ինքնաթիռում եղել է 54 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 5 անդամ։
Ավելի վաղ հաղորդվել է, որ փրկարարները հայտնաբերել են ինդոնեզական Trigana Air Service ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի մնացորդները։ Երկրի իշխանությունները դեռևս չեն հաստատել այդ լուրը։










