Բուլղարիան զորք է ուղարկում Հունաստանի հետ սահման՝ ներգաղթյալների մուտքը երկիր թույլ չտալու համար

10:17 • 22.08.15

Բուլղարիան զորք է ուղարկել Հունաստանի հետ սահման՝ անօրինական ներգաղթյալների մուտքը երկիր թույլ չտալու համար։ Դրանից առաջ Մակեդոնիան փակել է հարավային սահմանը՝ փորձելով կանգնեցնել Հունաստանի տարածքից փախստականների հոսքը, գրում է korrespondent.net-ը։

 

«Զինված ուժերը կուժեղացնեն սահմանային հսկողությունը սահմանային ոստիկանության հետ»,- հայտնել են երկրի պաշտպանության նախարարությունից։

 

Բուլղարիան, ի տարբերություն Մակեդոնիայի, Եվրամիության անդամ է, սակայն չի մտնում Շենգեն գոտու մեջ։ Փախստականների մեծ մասը մինչ այս Բուլղարիա է մուտք գործել Թուրքիայից։