Հրվ. Կորեան և ԱՄՆ-ն պայմանավորվել են «ուժեղ հակահարված» հասցնել Հս. Կորեային՝ հարձակման դեպքում

10:33 • 22.08.15

ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի բանակների գեներալները պայմանավորվել են «ուժեղ դիմադրություն» ցույց տալ Հյուսիսային Կորեային՝ ռազմական գործողությունների դեպքում, գրում է gazeta.ru-ն։

 

Այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել ԱՄՆ Շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար Մարտին Դեմփսիի և նրա հարավկորեացի գործընկեր ադմիրալ Ցո Յուն Հիի միջև կայացած հեռախոսազրույցի ժամանակ։

 

Հաղորդվում է, որ ամերիկյան և կորեական կործանիչները զորավարժություններ են անցկացրել, որոնց մասնակցել է չորս ամերիկյան F-16 և նույնքան Հրվ. Կորեային պատկանող F-15 կործանիչ։

 

«Այդ թռիչքն իրականացվել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի զինված ուժերի ռազմական հզորությունը ցույց տալու համար»,- ասել է Հրվ. Կորեայում ռազմական աղբյուրը։

 

Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեան սպառնացել է ԱՄՆ-ի դեմ պատասխան միջոցներ գործի դնել, եթե իր սահմանների մոտ միջազգային զորավարժություններ սկսվեն։