ՅՈՒՆԵՍԿՕ-ն ռազմական հանցագործություն է անվանել Պալմիրայում հնագույն տաճարի ոչնչացումը

10:57 • 25.08.15

ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերով զբաղվող կազմակերպությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, սիրիական Պալմիրա քաղաքում հնագույն տաճարի ոչնչացումն անվանել է մեծ կորուստ մարդկության համար, իսկ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների գործողությունները, ովքեր պայթեցրել են տաճարը, ռազմական հանցագործություն։

 

Բաալ Շամին տաճարը, որը կառուցվել է մ.թ. 1-ին դարում, պայթեցվել է ԻՊ-ի գրոհայինների կողմից կիրակի օրը, հիշեցնում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

«Այդ տաճարի ոչնչացումը նոր ռազմական հանցագործություն է և անասելի մեծ կորուստ Սիրիայի ժողովրդի և ամբողջ մարդկության համար»,- նշել է կազմակերպության ղեկավար Իրինա Բոկովան։

 

Նա նշել է, որ հանցագործները պետք է պատասխանատվություն կրեն իրենց գործողությունների համար։

 

Բաալ Շամին տաճարը նվիրված է Բաալ գերագույն աստծուն։ Տաճարը հնագույն Թադմոր քաղաքի ավերակների համալիրի մի մասն է։ Հնագետները, ովքեր աշխատում են շրջանում, տաճարն անվանում են քաղաքի ամենաթանկ և լավ պահպանված մասնիկներից մեկը։ Այն մասամբ վերականգնվել էր։

 

Activists from the Britain-based Syrian Observatory for Human Rights confirmed that the temple of Baalshamin (pictured before its destuction) had been destroyed, suggesting it may have been dynamited one month ago

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ռազմական հանցագործություն է անվանել Պալմիրայում հնագույն տաճարի ոչնչացումը