Արագածոտնում ամուսինը դանակահարելով սպանել է իր կնոջը
Օգոստոսի 25-ին, ժամը 23.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շտապօգնության» խումբը կանչով մեկնել է Գեղադիր գյուղ, որտեղ տեղի բնակիչ Գևորգ Գ.-ն դանակահարել է կնոջը` Գայանե Գրիգորյանին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 23.00-ի սահմաններում, 1960 թ. ծնված Գևորգ Գ.-ն տանը դանակով անսպասելի կերպով հարվածել է կնոջ` 1963 թ. ծնված Գայանե Գրիգորյանի կրծքավանդակի աջ վերկրծքային շրջանին, ինչի հետևանքով վերջինս «շտապօգնության» ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Գևորգ Գ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Արագածի բաժին: Դանակն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:










