Ազնավուրը սեպտեմբերին 6 համերգ կտա Փարիզի Palais des Sports-ում
Լեգենդար ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը 6 համերգ կտա սեպտեմբերին Փարիզի Palais des Sports-ում, գրում է nostalgie.fr-ն։
Ինչպես գրում է կայքը, Ազնավուրը վաղուց է լեգենդ դարձել, դա են վկայում նաև միլիոնավոր մարդկանց կողմից գնված նրա ձայնասկավառակները և շրջագայությունների ժամանակ լեփ-լեցուն դահլիճները: Բայց շանսոնյեն դեռ չի ասել իր վերջին խոսքը…
Ազնավուրը սեպտեմբերի 15-ից մինչև 27-ն անակնկալ է պատրաստել իր երկրպագուների համար՝ վեց համերգ Փարիզի Palais des Sports-ում: Համերգները տեղի կունենան սեպտեմբերի 15-ին, 17-ին, 19-ին, 23-ին, 25-ին և 27-ին՝ ժամը 20:30-ին։
Կայքը հայտնում է, որ շանսոնյեն կկատարի իր ամենահայտնի երգերը, բայց նաև կկենտրոնանա իր վերջին՝ «Encore» ալբոմի վրա։
«2015 թվականի մայիսին թողարկված այս ալբոմն իսկական տուրք է նրա համառությանը և երկրպագուների աջակցությանը»,- գրում է կայքը։










