Ավստրիայում բեռնատարում ոչ թե 50, այլ ավելի քան 70 ներգաղթյալի դի է հայտնաբերվել (լուսանկարներ, տեսանյութ)

12:06 • 28.08.15
Ավստրիայում բեռնատարում ոչ թե 50, այլ ավելի քան 70 ներգաղթյալի դի է հայտնաբերվել (լուսանկարներ, տեսանյութ)

Ավստրիայում կայանված բեռնատարում ավելի քան 70 ներգաղթյալի դի է հայտնաբերվել, գրում է Газета-ն։

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ բեռնատարում եղել է ներգաղթյալների 20-50 դի։

 

Մեքենան հայտնաբերվել է Սլովակիայի և Հունգարիայի սահմաններից ոչ հեռու՝ ավտոմայրուղու վրա։ 70 դիերի մասին տեղեկությունը հաստատել է Ավստրիայի ՆԳՆ մամուլի խոսնակ Ալեքսանդր Մարակովիցը։

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 50 ներգաղթյալները, որոնց դիերը հայտնաբերվել են բեռնատարում, հավանաբար, շնչահեղձ են եղել։