Քաղաքացուն ապտակած ոստիկանի նկատմամբ սկսված ծառայողական քննությունը կասեցվել է
Երևանի Հանրապետության հրապարակում օրեր առաջ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ քաղաքացուն ապտակած ոստիկանի նկատմամբ սկսված ծառայողական քննությունը կասեցվել է: Tert.am-ն այս մասին տեղեկացավ ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քննություն է ընթանում և ծառայողական քննությունը կասեցվել է մինչև որ կավարտվի ՀՔԾ-ի քննությունը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած ակցիայի ժամանակ քաղաքացիներից մեկին հարվածել էր ոստիկանության ավագ լեյտենանտ Արթուր Վարդգեսյանը, որի ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել էին և սկսվել էր ծառայողական քննություն:










