ԵՄ առաքելության ղեկավարն այցելել է կալանավայրում գտնվող ադրբեջանցի գործիչ Իլգար Մամեդովին
Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը կիրակի այցելել է կալանավայրում գտնվող REAL շարժման առաջնորդներից Իլգար Մամեդովին։
Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, REAL-ից հաղորդել են, որ հանդիպման ընթացքում քննարկվել է Ադրբեջանի քաղաքական վիճակը, առաջիկա խորհրդարանական ընտրություններն ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Մամեդովի առնչությամբ ընդունած վճռի ի կատար ածումը։
Մամեդովը 7 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ Իսմայիլիի դեպքերի առնչությամբ։
Ստրասբուրգի դատարանը 2014 թվականին ընդունել էր Մամեդովի ձերբակալության ընթացքում թույլ տրված խախտումներն ու նրա քրեական հետապնդման քաղաքական դրդապատճառները։
Ադրբեջանի իշխանությունները, սակայն, ձգձգում են Մամեդովի նկատմամբ ՄԻԵԴ-ի վճռի կատարումը։
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն բազմիցս Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել կատարել ՄԻԵԴ-ի որոշումը Մամեդովի վերաբերյալ և ազատ արձակել նրան։










