Ֆինլանդիայի վարչապետը փախստականներին հրավիրել է իր ամառանոց
Լուսանկարը՝ rtvi.com-ի
Ֆինլանդիայի կառավարության ղեկավար Յուխա Սիպիլյան որոշ ժամանակով պատրաստ է իր ամառանոցը տրամադրել փախստականներին։ Նա նաև հույս է հայտնել, որ իր օրինակին կհետևեն երկրի բոլոր գիտակից քաղաքացիները, գրում է Вести-ն։
Վարչապետը բացատրել է, որ տունը, որը գտնվում է Հելսինկիից 500 կմ հեռավորության վրա, մեծավմասամբ դատարկ է։ Սիպիլյան հույս ունի, որ իր բարի կամքի ժեստը կդառնա համաժողովրդական ինչ-որ շարժման սկիզբ, և որ շատ մարդիկ կցանկանան իրենց ներդրումն ունենալ համաեվրոպական ճգնաժամի լուծման հարցում։
«Ես ցանկանում եմ ցույց տալ, որ Ֆինլանդիան բազմամշակութային երկիր է»,- ասել է նա։
Ինչպես ԵՄ բոլոր երկրները, Ֆինլանդիան նույնպես փորձում է լուծել փախստականների տեղավորման հարցը։ Միայն ընթացիկ տարում ֆինները ստացել են կացարան տրամադրելու վերաբերյալ մոտ 30.000 հայտ։










