Կառավարությունում ինքնասպանության փորձ կատարած անձը հրազենային վնասվածք է ստացել գլխի շրջանում, վիճակը ծանր է
Կառավարությունում ինքնասպանության փորձ կատարած անվտանգության աշխատակցին տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը Tert.am-ին ասաց, որ իրենց մոտ տեղափոխվածը 32-ամյա տղամարդ է, ով հրազենային վնասվածք է ստացել գլխի շրջանում:
«Վիճակը ծանր է: Այս պահին վիրահատարանում է»,-ասաց նա:










