ԵՄ-ն կոչ է արել Թուրքիայի բանակին ու քուրդ զինյալներին դադարեցնել կրակը

16:44 • 08.09.15

Լուսանկարը՝ Reuters-ի


ԵՄ-ն անհանգստացած է Թուրքիայում բռնության սրմամբ և կոչ է անում բանակին և Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը դադարեցնել կրակը, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը։

 

«Մենք կտրականապես քննադատում ենք ՔԱԿ-ի ահաբեկչական հարձակումները և կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը բոլոր կողմերից՝ բանակցությունների վերադառնալու համար»,- ասել է նա։

 

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ ՔԱԿ-ի զինյալների կողմից ոստիկաններ տեղափոխող միկրոավտոբուսի պայթեցման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի։

 

Ի դեպ, Թուրքիայի ցամաքային ուժերը ներխուժել են Իրաք՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի դեմ կարճաժամկետ գործողության համար: