Լաս Վեգասի օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռ է այրվել, կան տուժածներ (լուսանկարներ, տեսանյութ)
Լաս Վեգասի օդանավակայանում British Airways ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի հրդեհման հետևանքով տուժել է առնվազն 14 մարդ, գրում է РИА Новости-ն՝ CNN-ին հղումով։
Ավելի վաղ հաղորդվում էր 2 տուժածի մասին։
Հայտնի է դարձել, որ Boeing 777 ինքնաթիռը՝ 159 ուղևորով և անձնակազմի 13 անդամով, հրդեհվել է թռիչքից առաջ։ Օդանավում գտնվող բոլոր մարդիկ տարհանվել են։ Ինքնաթիռը պետք է մեկներ Լոնդոն։
Բոլոր տուժածներին ցուցաբերվում է բուժօգնություն։ Օդանավակայանի մի մասը փակ է, ինչը կարող է չվերթների հետաձգման պատճառ դառնալ։ Հրդեհի բռնկման պատճառները պարզվում են։
Լուսանկարները՝ The Daily Mail-ի





















