Հռոմի պապը համաձայնել է հանդիպել Պուտինի հետ, եթե նա չուշանա

12:53 • 10.09.15

Լուսանկարը՝ REUTERS/Gregorio Borgia-ի

 

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացքում, որը կկայանա սեպտեմբերին Նյու Յորքում, հնարավոր է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հանդիպումը։ Զրույցին կարող է խանգարել միայն ռուս առաջնորդի ոչ ճշտապահ լինելը։ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը չի պատրաստվում կրկին սպասել Պուտինին, եթե նա ուշանա հանդիպումից, գրում է newsru.com-ը։

 

Սուրբ աթոռի մշտական ներկայացուցիչ արքեպիսկոպոս Բեռնարդիտո Աուզայի խոսքով՝ քննարկման համար թեմաները շատ են, իսկ բանակցությունների համար ռուս նախագահը և Հռոմի պապն ունեն ընդամենը կես ժամ։ ՄԱԿ-ում Վատիկանի դեսպանը նշել է, որ հանդիպումը կկայանա միայն այն դեպքում, եթե Պուտինը ժամանակին գա։

 

Համաձայն դիվանագիտական արձանագրության՝ Ֆրացիսկոսը պետք է բանակցություններ վարի միայն այն երկրի հետ, որը նախագահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, և նրա առաջնորդի հետ։ Այս անգամ այդ երկիրն է դարձել Ռուսաստանը։

 

Հռոմի պապի ելույթը նախատեսված է սեպտեմբերի 25-ի առավոտյան։ Պուտինը ելույթ կունենա 2 օր անց։

 

Աղբյուրը նշում է, որ Պուտինն արդեն 2 անգամ ուշացել է Պապի հետ հանդիպումից։