Հունգարիայի ոստիկանությունը փախստականների պատճառով հսկողության տակ է առել Սերբիայի հետ սահմանին երկաթգիծը

10:32 • 15.09.15

Լուսանկարը՝  РИА Новости. Դմիտրի Վինոգրադովի


Հունգարիայի ոստիկանությունը հսկողության տակ է առել Ռեսկե քաղաքի մոտակայքում գտնվող երկաթուղին, որը հիմնական ուղին է, որով փախստականները Սերբիայից ժամանում են Հունգարիա, գրում է Интерфакс-ը։

 

Այդ շրջան են ուղարկվել տասնյակ իրավապահներ։ Ինժեներները ճանապարհներին փշալարերից պարիսպներ են կառուցել։ Արդյունքում՝ հարյուրավոր ներգաղթյալներ չեն կարողացել Հունգարիա մտնել։

 

Ոստիկանները փախստականներին հայտնել են, որ նրանք պետք է անցնեն պաշտոնական սահմանային անցակետով, որը գտնվում է երկաթուղուց 2 կմ հեռավորության վրա։

 

Հաղորդվում է, որ ռեկորդային թվով փախստականներ՝ 5.800 մարդ, Հունգարիա են ժամանել կիրակի։