Հունգարիայի ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցաններ է կիրառել ներգաղթյալների դեմ (տեսանյութ)

19:14 • 16.09.15
Հունգարիայի ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցաններ է կիրառել ներգաղթյալների դեմ (տեսանյութ)

Հունգարիայի ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել ներգաղթյալների դեմ, երբ վերջիններս Սերբիայի հետ սահմանով հատել են երկրի տարածքը:

Ինչպես հաղորդում է The Telegraph-ը` ոստիկանության  ներկայացուցիչների խոսքով` ներգաղթյալները ագրեսիվ են դարձել ու սկսել  քարեր և շշեր նետել, երբ երկրի  սահմանը փակվել է:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ստացված լուրերի համաձայն` Հունգարիայի դատարանն առաջին անգամ դատապարտել էր ներգաղթյալներից մեկին Հունգարիայի սահմանը հատելու համար: