Մասիսում մայրը սնդիկի օքսիդ է խմել, դրանից տվել 4 տարեկան երեխային
Մասիսում կինը ինքնասպանություն գործելու նպատակով ջրում լուծել է սնդիկի օքսիդը, խմել այն ու դրանից տվել 4-ամյա երեխային, որի ստամոքսն ու կերակրափողն այրված են: Մասիսի բժշկական կենտրոնից այս մասին տեղեկությունները հաստատած աշխատակիցը նշեց, որ մայրն ու երեխան տեղափոխվել են Երևան` առաջինը «Արմենիա»բժշկական կենտրոն հիվանդանոց, իսկ երեխան` «Մուրացան» հիվանդանոցային համալիր։
Հոսպիտալի վերակենդանացման բաժնից Tert,am-ին հայտնեցին, որ երեխայի` 4-ամյա Ս.Մ.–ի կյանքին վտանգ չի սպառնում, թեպետ այրված են նրա ստամոքսն ու կերակրափողը:
«Հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում, այլ բան` հետևանքները: Անալիզներն անում ենք»,-նշեցին վերակենդանացման բաժանմունքից:
Երեխան գիտակցություն ունի, ստանում է բուժում: Նրան հիվանդանոց է բերել տատիկը` տեղեկանալով, որ երեխայի մայրը սննդի օքսիդը լուծել է ջրում և խմեցրել նրան:










