Skype ծառայությունը խափանումներով է աշխատում
Skype ծառայությունը խափանումներով է աշխատում։ Այդ մասին հաղորդում են սոցցանցի օգտատերերը, տեղեկացնում է Lenta.ru-ն:
Ծառայության կայքում հաղորդվում է, որ օգտատերերը կարող են խնդիրներ ունենալ Skype-ի հասանելիության կամ առցանց տեսնելու հետ կապված:
Նախ հաղորդվում էր, որ խնդիրները կարգավիճակը փոխելու հետ է կապված:
Ընկերությունը ներողություն է խնդրել օգտատերերից ու հաղորդել է, որ առաջիկայում անսարքությունը կշտկվի։










