Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը ծեծի է ենթարկվել և տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք. լուսանկար. 18+

17:17 • 21.09.15

Աբովյան փողոցում դաժան ծեծի է ենթարկվել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը, ով այսօր մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների հետ Մատենադարանի մոտից շարժվել էին դեպի Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակ` իշխանափոխության պահանջով:
 

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ նա գտնվում է բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

Հիվանդանոցի փոխտնօրեն Ռոբերտ Օրհուսյանը տեղեկացրեց, որ ազատամարտիկը հիվանդանոց է բերվել պոիլիտրավմաներով, նրան հետազոտում են։

«Ծեծել են տղուն, բայց թե ինչո՞ւ, չեմ կարող ասել»,-նշեց բժիշկը: