Մահացել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանը
Մահացել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար, Հանրապետության նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Ռուբեն Թադևոսյանը:
Նա նշեց, որ վերջինս տևական ժամանակ է բուժման կուրսեր էր անցում Գերմանիայում: Թադևոսյանն ասաց, որ աճյունը, հավանաբար, Երևան կտեղափոխվի վաղը:
Հոգեհանգստի, հուղարկավորության օրը դեռ հայտնի չէ:
Արմեն Մարտիրոսյանը ծնվել է 1962 թվականի հունվարի 13-ին Կապան քաղաքում։ 2001թ. ապրիլի 18-ից 2008թ. ապրիլի 22-ը աշխատել է որպես ՀՀ էներգետիկայի նախարար, 2008թ.-ից 2013թ.-ը աշխատել էր որպես ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար: 2014թ. մայիսի 7-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահի խորհրդական։










