Մեքքայում հրմշտոցի հետևանքով առնվազն 150 մարդ է մահացել

12:51 • 24.09.15

Առնվազն 100 մարդ է մահացել Մեքքայում հրմշտոցի ժամանակ, հաղորդում է gazeta.ru-ն:

 

Դեպքը տեղի է ունեցել Մինա արվարձանում, որտեղ իսլամական տոներին մեծ բազմություններ են հավաքվում և վրանային ավան է տեղադրվում:

 

Մահացածներն ուխտավորներ են եղել, որոնք հաջ են կատարել: Եվս մոտ 390 մարդ վիրավորվել է։