Porsche ընկերությունը արձագանքել է Փոլ Ուոքերի 16-ամյա դստեր մեղադրանքներին
Porsche ընկերությունը արձագանքել է Փոլ Ուոքերի դստեր` Մեդոու Ուոքերի դատական հայցին:
Daily Mail-ի տեղեկացմամբ` գերմանական ավտոարտադրողը CNN-ին հայտնել է, որ «Ֆորսաժ» ֆիլմաշարի դերասանի մահվան պատճառ դարձած ավտովթարը տեղի է ունեցել մեքենան անփույթ վարելու և չափազանց մեծ արագության պատճառով:
Հիշեցնենք, որ 16-ամյա Մեդոուն նախօրեին դատական հայց էր ներկայացրել` ընդդեմ Porsche-ի` նշելով, որ 2013-ին իր հայրը վթարի է ենթարկվել, որովհետև Carrera GT մոդելը համալրված չի եղել այն սարքավորումներով, որոնք առկա են մյուս մոդելներում:
Մեդոուի փաստաբանների ներկայացմամբ` վթարի ժամանակ Ուոքերի «ամրագոտին դերասանի մարմինը մեծ ուժով սեղմել է նստելատեղին` կոտրելով վերջինիս ողնաշարն ու կոնքոսկրերը»:










