Ուզբեկ մարմնավաճառուհիներին ստիպել են բամբակ հավաքել
Ուզբեկստանի Բուխարայի շրջանի իշխանությունները տեղի մարմնավաճառուհիներին ստիպել են բամբակ հավաքել:
«Գազետա»-ն հայտնում է, որ «ներգրավվել են» այն մարմնավաճառները, ովքեր հաշվառված են եղել տեղի ոստիկանությունում:
Ականատեսները հայտնում են, որ խոսքը մոտ 40 կանանց մասին է, որոնց իրավապահները հավաքել են տեղի աղքատ թաղամասերում, շարք կանգնեցրել, անվանականչ արել ու տարել բամբակի դաշտեր:
Տեղեկությունները հաստատել են տեղի իրավապահները՝ ասելով, որ մարմնավաճառ կանանց տարել են` սպառնալով, թե կհրապարակեն իրենց նախկին գործերը ու կտուգանեն:
Իրավապահները ասել են նաև, որ մարմնավաճառուհիները լավ են բամբակ հավաքում:










