Չինացի զբոսաշրջիկների սարսափը, երբ 1.000 մ բարձրության վրա ապակե կամուրջը ճաքել է (լուսանկարներ, տեսանյութ)

13:38 • 07.10.15

Մի խումբ չինացի զբոսաշրջիկներ ուղղակի ահ ու սարսափի են մատնվել, երբ նրանց ոտքերի տակ անսպասելիորեն ճաքել է շուրջ 1.000 մ բարձրության վրա գտնվող ապակե կամրջի սալիկներից մեկը։

 

«Հանկարծ ես ճայթյունի ձայն լսեցի ոտքերիս տակ, ինչից հետո կամրջի սալիկը սկսեց շարժվել։ Մենք բոլորս խուճապի մատնվեցինք ու սկսեցինք ճչալ` գիտակցելով, թե մեզ հետ ինչ ողբերգություն կարող է պատահել»,- վերհիշել է զբոսաշրջիկներից մեկը։

 

Ինչպես նշում է The Daily Mail-ը, ապակե թափանցիկ կամուրջը, որն անցնում է բարձրաբերձ սարին կպած, գրավում է բազմաթիվ արկածասերների, սակայն միջադեպի հետևանքով այն այժմ ժամանակավորապես փակ է այցելությունների համար։ Հայտնի է, որ ներկայում ընթանում են վերանորոգման աշխատանքներ։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ կամրջի բացումը տեղի է ունեցել սեպտեմբերի 20-ին։ Ապակե կառույցն առավելագույնը կարող է դիմանալ 800 կգ ծանրության։

The tourist said she could feel the shake under her feet the moment when the glass broke yesterday

Terrified: The event yesterday left  visitors screaming on the walkway 3,540 ft high

Brand new: The terrifying U-shaped walkway opened to the public two weeks ago

 

Maintenance: Authorities said they have closed the popular attraction in order to repair the shattered glass