Curiosity-ն Մարսի վրա գետաքարեր է հայտնաբերել (լուսանկար)
ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալության` ՆԱՍԱ-ի Curiosity մարսագնացը «կարմիր մոլորակի» վրա անցկացրած ուսումնասիրությունների ժամանակ գետաքարեր է հայտնաբերել, ինչը վկայում է, որ ժամանակին Մարսի վրա հոսող ջուր է եղել։
Ինչպես նշում է lenta.ru-ն, ամերիկացի և հունգարացի մասնագետների բացատրության համաձայն՝ այդ քարերն իրենց կլոր, հարթ, իսկ երբեմն էլ՝ սրածայր ձևերը ստացել են հոսող ջրի ազդեցության արդյունքում։
Ըստ մասնագետների՝ հեղուկ ջուրն առատ ծավալներով գոյություն է ունեցել Մարսի վրա 3 մլրդ տարի առաջ:
Հիշեցնենք, որ Curiosity-ն Մարսի վրա վայրէջք է կատարել 2012թ. օգոստոսի 6-ին` նպատակ ունենալով կյանքի գոյության նշաններ հայտնաբերել այնտեղ։












