Իրանը հազարավոր զինվորներ է ուղարկել Հալեպ՝ գրոհայինների դեմ պայքարի համար. Reuters

08:41 • 14.10.15

Սիրիական բանակը և Իրանի ու լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման կոալիցիան Հալեպում գրոհայինների վրա զանգվածային հարձակման են պատրաստվում։ Այդ մասին հայտարարել է տեղի իշխանությունների երկու ներկայացուցիչ, գրում է Reuters-ը։

 

Հարձակումն իրականացնելու են այն մարտիկները, որոնք մեկ շաբաթ առաջ մասնակցել են սիրիական Համա շրջանում ապստամբների հետ բախումներին։

 

Տեղի իշխանությունների շրջանում աղբյուրը հստակեցրել է, որ հարձակմանը մասնակցելու համար հազարավոր զինվորներ են ժամանել Իրանից՝ նախագահ Բաշար ալ-Ասադին աջակցություն տրամադրելու համար:

 

Նրանց խոսքերով՝ այդ տարածքում մարտի պատրաստությունները մոտեցել են ավարտին, ներկայում մոբիլիզացվում են Սիրիայի բանակի բոլոր ուժերը, իսկ գլխավոր դերը տրվելու է Իրանից ժամանած զինվորներին: Նշվում է, որ հարձակումը կսկսվի մոտ ժամանակներս։