ԱՄՆ-ն հրաժարվել է ընդունել Մեդվեդևի գլխավորած պատվիրակությունը

16:19 • 14.10.15

ԱՄՆ-ն հայտարարել է, որ չի կարող ընդունել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորությամբ պատվիրակությունը, որը պատրաստվում էր քննարկել ահաբեկչության դեմ պայքարի համակարգման հարցը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է РИА Новости-ն։

 

«Մեզ պատասխանել են, որ պատվիրակություն ուղարկել Մոսկվա նրանց մոտ չի ստացվում և Վաշինգտոնում ռուսական պատվիրակությանն ընդունել նույնպես չի ստացվում»,- ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով Պետդումայում:

 

Նրա խոսքով՝ համապատասխան առաջարկն արվել է դեռևս սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, որի աշխատանքին մասնակցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այդ ժամանակ Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է իր ամերիկացի գործընկերոջն «Իսլամական պետության» դիրքերին նախատեսվող հարվածների մասին, հավելել է Լավրովը։

 

«Դրանից ստացվեց այն, որ ամերիկյան կողմը պատրաստակամություն է հայտնել համաձայնեցնել ճգնաժամային տարածաշրջանի օդային տարածքում չկանխամտածված դեպքեր թույլ չտալու համար միջոցներն ու այդ միջոցները համաձայնեցվում են»,- նշել է նախարարը։