Ցմահ դատապարտյալների անժամկետ հացադուլը շարունակվում է. օր երրորդ

10:29 • 15.10.15

Երրորդ օրն է` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անժամկետ հացադուլ հայտարարած կալանավորները անժամկետ հացադուլ են անում: Հոկտեմբերի 15-ին դրությամբ հացադուլ է անում  50 ցմահ  դատապարտյալ, հացադուլի առաջին օրվա 45-ի փոխարեն:


Այս մասին Tert.am-ին հայտնեց Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը:


Նա տեղեկացրեց, որ դատապարտյալների մոտ , ում նկատմամբ իրականացվում է բժշկական վերահսկողություն, առայժմ առողջական խնդիրներ ի հայտ չեն եկել:


Հիշեցնենք, որ hացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալների հարազատներն այսօր հավաքվելու են կառավարության շենքի առջև` օրենքի պայմանական վաղաժամկետ ազատման  դրույթի` իրենց հարազատների վրա տարածվելու պահանջով։