2.177 զոհ. Associated Press-ը հրապարակել է Սաուդյան Արաբիայում հաջի ժամանակ մահացածների թիվը

13:06 • 20.10.15

Associated Press գործակալությունը հայտնում է, որ անցյալ ամիս Սաուդյան Արաբիայում մուսուլմանների համար սրբազան հաջի ժամանակ զանգվածային հրմշտոցի հետևանքով տեղի ունեցած ողբերգության զոհերի թիվը հասել է 2.177-ի։

 

Սեպտեմբերի 24-ին Մինայի հովտում տեղի ունեցած դժբախտությունից հետո դեռևս հարյուրավոր ուխտավորներ, որոնք տարբեր երկրներից ժամանած մուսուլմաններ են, անհետ կորած են համարվում: Մինչդեռ տուժածների թիվը հասնում է 934-ի:

 

Սակայն պաշտոնական Թեհրանը պնդում է, որ զոհերի իրական թիվը գերազանցում է 4.700-ը:

Այնուհանդերձ, այս պնդումը հիմնավորող փաստարկ դեռևս չի ներկայացվել:

 

Աղբյուրը հիշեցնում է, որ նախքան այս Մեքքայում վերամբարձ կռունկն ընկել էր ուխտավորների ամբոխի վրա` սպանելով 111 մարդու։