Ադրբեջանում Ազգային անվտանգության նախարարության աշխատակիցներ են ձերբակալվել

09:25 • 20.10.15

Ադրբեջանում Ազգային անվտանգության նախարարության մի շարք աշխատակիցներ են ձերբակալվել։

 

Նրանց մեղադրանք է առաջադրվել ծառայողական լիազորությունները չարաշահելու հոդվածով:

 

Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, այդ մասին հաղորդել են իրավապահ մարմիններում աղբյուրները։

 

Ձերբակալվածների անունները դեռ չեն հրապարակվում։ Հաղորդվում է, որ նրանց թվում ԱԱՆ նախկին ղեկավար Էլդար Մահմուդովի մերձավորներն են։ Մահմուդովը պաշտոնից ազատվել էր հոկտեմբերի 17-ին:

 

Քննությունը վարում է Ադրբեջանի պետական պահպանության ծառայության աշխատակիցների խումբը:

 

Ձերբակալվածները չհիմնավորված ստուգումներ են անցկացրել գործարար կառույցներում և շանտաժ են արել։
 

Ադրբեջանում Ազգային անվտանգության նախարարության աշխատակիցներ են ձերբակալվել