«Պատրիսիա» փոթորիկը բազմամետրանոց ալիքներ է բերել Մեքսիկայի ափերին (լուսանկարներ, տեսանյութ)
Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափերին հասած «Պատրիսիա» փոթորիկն իր հետ ալիքներ է բերել, որոնց բարձրությունը կարող է հասնել 8 մետրի, հայտնում է РИА Новости-ն` հղում անելով երկրի ջրային ռեսուրսների ազգային հանձնաժողովին:
«Փոթորիկն արդեն Մեքսիկայի ափերի մոտ է, դուրս մի՛ եկեք տներից, պաշտպանե՛ք ձեզ և հետևե՛ք քաղաքացիական պաշտպանության ուժերի ցուցումներին»,- ասել է Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն:
Ջրային ռեսուրսների հանձնաժողովի ղեկավար Ռոբերտո Ռամիրես դե լա Պարայի խոսքով` տագնապ է հայտարարվել Կոլիմա նահանգի ամբողջ տարածքում և Խալիսկո և Նայարիտ նահանգների տարածքների մի մասում:
Կոլիմայում արդեն գրանցվել են մի քանի սողանքներ և փլուզումներ: Զոհերի մասին հաղորդագրություններ չեն ստացվել:





















