Վերա Բրեժնևան և Կոնստանտին Մելաձեն ամուսնացել են. լրատվամիջոցներ
Երգչուհի Վերա Բրեժնևան ամուսնացել է կոմպոզիտոր Կոնստանտին Մելաձեի հետ, գրում է Обозреватель-ը` հղում անելով իտալական Il Tirreno թերթին։
Արարողությունը կայացել է Իտալիայում: Զույգի ամուսնությունը գրանցել է Ֆորտե դեյ Մարմիի քաղաքապետ Ումբերտո Բուրատին, որը խոստովանել է, որ երջանիկ է եղել միավորել 2 սիրահարների սրտերը:
«Չեմ կարող ավելին ասել, քան դուք գիտեք: Կասեմ, որ դա այն բազմաթիվ զույգերից է, որը որոշել է գրանցվել մեզ մոտ: Նրանք այստեղ են անցկացրել արձակուրդները»,- ասել է Բուրատին:
Զույգը շքեղ միջոցառում չի կազմակերպել, համեստ արարողությանը ներկա են եղել միայն մտերիմները:
Ամուսնության գրանցումից հետո նորապսակները հյուրերին հրավիրել են Paradiso al Mare հյուրանոցային համալիր։












