Լոնդոնում սկսվել է Բոնդի մասին նոր ֆիլմի «արքայական պրեմիերան» (լուսանկարներ)

23:50 • 26.10.15

Լոնդոնում սկսվել է «Սպեկտր» ֆիլմի համաշխարհային պրեմիերայի երթը կարմիր գորգով:

Daily Mail-ը հայտնում է, որ Բոնդի մասին նոր ֆիլմի «արքայական պրեմիերային» Royal Albert Hall են ժամանել Քեմբրիջի դուքս Ուիլիամն ու դքսուհի Քեթրինը, ֆիլմի գլխավոր դերակատարները` Դենիել Քրեյգը, Մոնիկա Բելուչին, Լեա Սեյդուն:

Բոնդի մասին ֆիլմերի համաշխարհային պրեմիերան ավանդաբար կայանում է Լոնդոնում` Մեծ Բրիտանիայի թագուհու ու թագավորական ընտանիքի անդամների մասնակցությամբ:
 

 

Լոնդոնում սկսվել է Բոնդի մասին նոր ֆիլմի «արքայական պրեմիերան» (լուսանկարներ)