Երևանում անցկացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հիշողության կերպարանքները» 5-րդ միջազգային գիտաժողովը

13:31 • 27.10.15

2015 թվականի հոկտեմբերի 27-29-ը Երևանում Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի կունենա «Հիշողության կերպարանքները» 5-րդ միջազգային գիտաժողովը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:


Գիտաժողովն անցկացվում է «Վերածնված մշակույթ, վերապրած ձեռագրեր» խորագրի ներքո: Նախագիծն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի՝ ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:


Հինգերորդ գիտաժողովին մասնակցում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ավստրիայի, Հոլանդիայի, Գերմանիայի, Լատվիայի, Ղազախստանի, Վրաստանի առաջնակարգ կենտրոնների մասնագետներ:


Գիտաժողովի մեկնարկին ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալով» պարգևատրվեցին գերմանացի վերականգնողներ Ռոբերտ Շտեհլեն և Մարգրեթ Յաշկեն, ովքեր 15 տարի բարեգործական հիմունքներով վերականգնել են Մատենադարանի արծաթակազմ ձեռագրերը, որոնք մեծ մասամբ փրկվել են Հայոց ցեղասպանության տարիներին:
 

Երևանում անցկացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հիշողության կերպարանքները» 5-րդ միջազգային գիտաժողովը