Վրաստանի արդարադատության նախարարությունը սկսել է Սաակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու գործընթացը

14:34 • 30.10.15

Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին հայտարարել է, որ գերատեսչությունն Ուկրաինայից պաշտոնական հաղորդագրություն է ստացել այն մասին, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ուկրաինական անձնագիր ունի։ Այժմ կսկսվի նրան վրացական քաղաքացիությունից զրկելու գործընթացը, գրում է РИА Новости-ն։

 

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ուկրաինական քաղաքացիություն է տրամադրել Սաակաշվիլիին, ով այժմ Ուկրաինայի Օդեսայի շրջանի նահանգապետն է: Օրենքի համաձայն՝ Վրաստանի քաղաքացին այլ երկրի քաղաքացիություն ստանալու դեպքում ավտոմատ կորցնում է վրացական քաղաքացիությունը: Սակայն այդ դրույթի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ են բոլոր իրավաբանական և տեխնիկական ընթացակարգերը:

 

«Սաակաշվիլին շարունակում էր Վրաստանի քաղաքացի լինել, քանի որ մեր գերատեսչությունը չուներ փաստաթուղթ, որը կհաստատեր նրա ուկրաինական քաղաքացիությունը։ Հոկտեմբերի 23-ին ուկրաինական կողմից ստացել ենք նոտա այն մասին, որ Սաակաշվիլին ստացել է Ուկրաինայի քաղաքացիություն, և այդ որոշումը մինչև հիմա ուժի մեջ է: Դրա հիման վրա վրացական օրենսդրության համաձայն, այսօր՝ 2015 թվականի հոկտեմբերի 30-ին, մենք սկսում ենք Միխեիլ Սաակաշվիլիին վրացական քաղաքացիությունից զրկելու գործընթացը»,- հայտարարել է Ցուլուկիանին ճեպազրույցի ժամանակ։

 

Վրաստանի արդարադատության նախարարությունը սկսել է Սաակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու գործընթացը