Սա ոչ թե խորհրդարանական, այլ՝ կուսակցապետական համակարգ է. Դավիթ Հովհաննիսյան

18:26 • 30.10.15




«Ազատության» հրապարակում մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության հրավիրած «ոչ»-ի հանրահավաքը:
 

Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտարարել էին նախաձեռնության անդամները հանրահավաքին ելույթ կունենան «Ժառանգություն», ՀԺԿ, Հայ ազգային կոնգրես կուսակցությունների և «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչները:

Թարմացումները կարդացեք ստորև։



Ուղիղ միացումը՝ 1in.am–ի

 




19.38

Հայաստանում կառուցված է կեղծարար մի մեքենա, որը ապահովում է իշխանությունների հաղթանակը. Լևոն Զուրաբյան


Բոլորիս մեկ հարց է անհանգստացնում՝ արդյո՞ք դեկտեմբերի 6-ին կկարողանա՞նք հասնել հաղթանակի: Ազատության հրապարակում Սահմանադրական հանրաքվեի «Ոչ»-ի ճակատի հանրահավաքի ժամանակ հայտարարեց Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:


«Չէ՞որ ինչպես պնդում են թերահավատները, արդարացիորեն են պնդում, Հայաստանում կառուցված է կեղծարար մի մեքենա, որը ապահովում է իշխանությունների հաղթանակը ցանկացած ընտրությունների, ցանկացած հանրաքվեի ժամանակ: Այդ նույն թերահավատները ասում են, որ պայքարը իմաստ չունի, որ հանձնվենք, չքարոզենք «ոչ»-ը, կռիվ չտանք ռեժիմի հետ: Սակայն նրանք չեն հասկանում, որ ՀՀ-ում ստեղծվել է լրիվ նոր իրավիճակ է»,- ասաց Լևոն Զուրաբյանը:


Ըստ ՀԱԿ խմբակցության ղեկավարի՝ ընդդիմադիր որոշ ուժեր «այո»-ն պաշտպանելու դիմաց կստանան ինչ-որ մի տոկոս՝ հաղթահարելով 2017-ի խորհրդարանական ընտրությունների 5 տոկոսանոց շեմը: Զուրաբյանը նշեց, որ կան նաև ուժեր, ովքեր ձևականորեն «ոչ» են քարոզում՝ հայտարարելով չպայքարել ռեժիմի դեմ, որպեսզի հուսահատություն տարածեն ժողովրդի մեջ:





19.35
 

Հայաստանում չկա մի քաղաքացի, ով Սահմանադրական փոփոխություններին «այո» կասի: Ազատության հրապարակում Սահմանադրական հանրաքվեի «ոչ»-ի ճակատի հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը:
 

«Նրանք, ովքեր բռնությամբ կտարվեն տեղամաս՝ «ոչ» կասեն, որովհետև քաղաքացիները դեմ են»,- ասաց Արմեն Գրիգորյանը:


Նախաձեռնության անդամը նշեց, որ եթե իրենք 4000 հոգով կարողանան ընտրատեղամասերում կենտրոնացնել, վերահսկել իրավիճակը, դեկտեմբերի 7-ին «կարթնանաք լրիվ նոր Հայաստանում»: Ըստ նրա՝ դրանից հետո իրենք ճանապարհ կբացեն երկրի ժողովրդավարացմանը:


 



19.31

Բոլորը հասկանում են, թե ինչի համար են արվում սահմանադրական այս փոփոխությունները. Արամ Մանուկյան

 

Դեկտեմբերի 6-ին կա հնարավորություն սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասելու. Ազատության հրապարակում հրավիրած «ոչ»-ի ճակատի հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարեց  «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:


Պատգամավորը նշեց, թե իրենք մարդկանց համոզելու, բացատրելու կարիք չունեն, որովհետև բոլորը հասկանում են, թե ինչ է կատարվում և ինչի համար են արվում այս փոփոխությունները:


«Վաղվանից պտտվելու ենք գյուղերում; Ու վստահ եմ, որ ժողովուրդը լավ հասկանում ՝ ինչ է տեղի ունենում»,- հայտարարեց Արամ Մանուկյանը:



 



19.27

Սա ոչ թե խորհրդարանական, այլ կուսակցապետական համակարգ է. Դավիթ Հովհաննիսյան


Հայաստանի Սահմանադրության 50-րդ հոդվածը թույլ չի տալիս, որ Սերժ Սարգսյանը երրորդ անգամ ընտրվի ՀՀ նախագահ, ինչը նշանակում է, որ նա այլևս հնարավորություն չի ունենա ղեկավարել երկիրը: Ազատության հրապարակում մեկնարկած Սահմանադրական հանրաքվեի «ոչ»-ի ճակատի «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության կողմից հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարեց Դավիթ Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանը գործող սահմանադրության վերոնշյալ արգելքը շրջանցելու նպատակով մշակել է ուղիներ, որպեսզի շարունակի ղեկավարել երկիրը նաև 2018թ.-ից հետո:


«Նման մեխանիզմ է ընտրվել խորհրդարանական համակարգին անցում կատարելը: Սա ոչ թե խորհրդարանական, այլ՝ կուսակցապետական համակարգ է, որի առանցքը ՀՀԿ-ն է լինելու: Դրա անխափան գործունեության համար ներդրվել է ԱԺ ընտրությունների երկրորդ փուլի ներդրումը, ինչը ապահովելու է ՀՀԿ-ի անսասան դիրքերը խորհրդարանում»,- ընդգծեց Դավիթ Հովհաննիսյանը:


Նախաձեռնության անդամը նշեց, թե իշխանությունների բարեհաճությանը ստանալու համար ընդդիմադիր որոշ ուժեր պայքար են սկսել մղել՝ երկրորդ փուլի ուղեգրին հավակնելու նպատակով:


Դավիթ Հովհաննիսյանը հայտնեց նաև, որ «Ոչ»-ի ճակատը ընտրատեղամասերում ունենալու է պատշաճ վերահսկողություն՝ վստահված անձինք, նշելով, որ համընդհանուր վերահսկողության պարագայում հնարավոր կլինի ապահովել քվեները:


«Մենք որևէ մեկին չենք համոզելու «ոչ» քվեարկել: Խնդիրը նրանում է, որ իշխանությունը հանրության շրջանում ստեծել է անվստահության մթնոլորտ»,- եզրափակեց Դավիթ Հովհաննիսյանը:



19.13

Սահմանադրական փոփոխությունների նպատակ քաղաքական մենաշնորհ հաստատելն է. Ստեփան Մինասյան


Գործող իշխանությունները ձեռնարկել են սահմանադրական փոփոխությունների գործընթացը՝ հետապնդելով մեկ նպատակ՝ հաստատել քաղաքական մենաշնորհ, դրանով հավերժացնել իրենց իշխանությունը: Այս մասին Ազատության հրապարակում ընթացող Սահմանադրական հանրաքվեի «ոչ»-ի ճակատի «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀԺԿ վարչության քարտուղար Ստեփան Մինասյանը:


Վերջինս նշեց, թե «սահմանադրական փոփոխություններ»-ի տակ իշխանությունները քողարկում են տարատեսակ հանցագործություններ, իսկ գործընթացը ներկայացնում են իբր ցնցումներից խուսափելու եղանակ:


«Ասում են, որ ցնցումներ են լինում, առճակատում: Մի հարցնող լինի՝ ինչո՞ւ է ժողովուրդը ցնցումների մեջ ընկնում, որովհետև ընտրությունները կեղծում են: Զավեշտը հասնում է այնտեղ, որ սահմանադրական փոփոխություններ բացատրելու համար իշխանությունները հայեցակարգ են մշակել, ասում են, որ գործող Սահմանադրության երկրորդ հոդվածը տարիներ շարունակ չի գործել»,- նշեց ՀԺԿ անդամը:


Ըստ Ստեփան Մինասյանի՝ երկրում կա աղքատություն, արտագաղթ, կոռուպցիա, ինչը իշխանության կողմից բացատրվում է Սահմանադրության թերի լինելով: «Այս սահմանադրական փոփոխությունները դարձրել են քավության նոխազ, դրա տակ պարտակում են դրա իրենց հանցանքները»,- շեշտեց նա՝ հավելելով, որ փոփոխություններ անցկացնելու իշխանության շտապողականությունը վկայությունն է այն բանի, որ Սահմանադրության փոփոխման գործընթացը իրենց իսկ վերարտադրության համար է արվում:


«Այս իշխանությունը պետք է հեռացվի, ոչ թե սահմանադրություն փոխի»,- եզրափակեց նա:




19.07

Լևոն Բարսեղյանն առաջարկեց կազմել աշխարհազորային ու պայքարել հանրաքվեի կեղծիքների դեմ


Հանրահավաքին ելույթ ունեցավ նաև Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը, ով ընդգծեց, թե նոր Սահմանադրությունը Հայաստանի որևէ հիմնախնդիր չի լուծում և այն «մոգոնվել է» միայն իշխանության վերարտադրման համար:


«Այս ռեժիմը տարիներ շարունակ թամբել ու թամբած է պահել մեզ, հիմա եկել է մի պահ, որ պետք է կարողանանք ապացուցել, որ մենք ենք իրենց թամբողը: Իհարկե, ազատությունը հենց այնպես չի տրվում, դրա համար պետք է կարողանանք ձևավորել առնվազն 4000 հոգանոց աշխարհազոր ու վերահսկել հանրաքվեն»,- ասաց նա:


Ըստ նրա՝ իշխանությունը հույսը դրել է, որ կաշառքով, կեղծիքներով ու սպառնալիքներով կկարողանան անցկացնել նոր Սահմանադրությունը, բայց հենց այս ամենի պետք է պայքարեն աշխարհազորայինները:


«2000 տեղամասերում պետք է առնվազն երկու հոգի կարգին մարդիկ աշխատեն, քվեարկության օրը բոլոր տեղամասերում պետք է լինի վերահսկողություն քաղաքացիների կողմից, այլապես լինելու է այն, ինչ եղավ 2005թ-ին»,-ասաց բա:


Լևոն Բարսեղյանը նշեց, թե 2013թ-ի նախագահական ընտրությունների ժամանակ, որտեղ եղել է մի քիչ ուժեղ քաղաքացիական վերահսկողություն Սերժ Սարգսյանը պարտվել է:
«Ես հույս ունեմ, որ առաջիկայում կլինի կազմակերպչական մի մարմին ու կլինի հայտարարություն աշխարհազորի կազմակերպման մասին»,-ասաց նա:
 



18.54

Սուտ է, թե ընդդիմությունը միասնական չի գործում. Արմեն Մարտիրոսյան


Հանրահավաքին ելույթ ունեցավ նաև «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով հայտարարեց, թե սուտ է այն, թե ընդդիմությունը միասնական չի գործում:


«Այն քարոզուչությունը որ տարվում է իշխանության կողմից, թե ընդդիմությունը տարանջատված է գործում դա ամբողջովին հերյուրանք է: Եվ «Նոր Հայաստանը», և «Չե՛ք անցկացնին» և ոչ-ի միասական շտաբը բոլորս միասին համախմբված աշխատում ենք: Իրար հետ կոնսուլտացիանների մեջ ենք, գործողություններն իրար հետ համադրում ենք նաև ընդանում ենք միասնական գործողություններ կատարելու ճանապարհով: Այդ ճանապարհը փորձում ենք կյանքի կոչել: Կողքից մի փոքր կարող է դժվար թվալ, մեծ հույս ունեմ, որ միասնական ուղու վրա ենք»,-ասաց նա:  


Արմեն Մարտիրոսյանը նշեց, թե իրենք մեկը մյուսի դեմ չեն գործում: «Մեկս մյուսի հաշվին միավոր չենք կարծում, մենք ուզենք-չուզենք միասնական ենք լինելու, որովհետև որպես ընդդիմադիր քաղաքական դաշտի ներկայացուցիչ քիչ ենք մնացել»,- ասաց նա:


«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահը նշեց, թե իշխանությունը նույնիսկ բացահայտ իր ադմինիստրատիվ մեխանիզմներն է օգտագործում:


Արմեն Մարիտիրոսյանի խոսքով իրենք ոչ-ի երիտասարդների հետ համատեղ աշխատելու են նաև տեղամասերում միասնական գործություններ իրականացնելով, որը սկսելու  են դեկտեմբերի 1-ից:  «Ոչ հանցավոր ռեժիմին, ոչ սահմանդրությանը»,- եզրափակեց նա:
 



18.45

Նոր Սահմանադրության պարագայում ընտրությունները դառնալու են ամբողջությամբ ձևական գործընթաց. Վարուժան Ավետիսյան


«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը հանրահավաքին հայտարարեց, որ Սահմանադրության փոփոխությունը նախաձեռնվել է իշխանության վերարտադրության նպատակով:


«Եթե մինչ օրս իշխանությունը ձևավորվում էր ընտրություններից ընտրություններ, կեղծիքների միջոցով, ապա նոր Սահմանադրության պարագայում ընտրությունները դառնալու են ամբողջությամբ ձևական գործընթաց: Վերջնականապես երկրում կհաստատվի  հակասահմանադրականությունը: Մեր երկրի փոքրության պայմաններում մենք կարող են գոյատևել միայն այն դեպքում, երբ ազգի յուրաքանչյուր անդամ կլինի երկրի լիիրավ տերն ու պաշտպանը»,- ասաց նա:


Վարուժան Ավետիսյանն ընդգծեց, որ նոր Սահմանադրության հանրաքվեն իրական ընդդիմության համար իսկական առիթ ու պատճառ է միավորվելու և երկրում սահմանադրականություն հաստատելու համար:


«Պատճառ է, որովհետև նոր Սահմանադրությունը մարտահրավեր է մեր պետականության լինել չլինելուն»,-ասաց նա:


Վարուժան Ավետիսյանը հիշեցրեց «Ոչ» երկրորդ ճակատի մասին «Նոր Հայաստանի» մասին, որը դեկտեմբերի 1-ից սկսելու է անհնազանդության քայլեր իրականացնել:
 





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

06:55 • 15/11

Միգրանտները բարձրացել են Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանային պարսպի վրա

06:29 • 15/11

Թագուհի Մարիա Անտուանետտայի կախազարդն աճուրդում վաճառվել է 36 մլն դոլարով

06:05 • 15/11

ՌԴ պետդուման առաջարկում է դպրոցներում արգելել գազավորված ըմպելիքների և քաղցրավենիքի վաճառքը

05:34 • 15/11

Բոլիվիայում հնագետները հայտնաբերել են 15-րդ դարի բնիկների մնացորդներ

05:01 • 15/11

ԱՄՆ-ը հայտարարել է Սիրիայից իրանական ուժերի դուրսբերման անհրաժեշտության մասին

04:33 • 15/11

«Լիվերպուլ»-ը պատրաստ է «Բարսելոնայի» հարձակվողի համար 100 միլիոն եվրո վճարել

04:06 • 15/11

Դուբլինում զբոսաշրջիկը փրկել է խեղդվող իռլանդացուն

03:37 • 15/11

13 երկիր ցանկանում է ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգեր գնել. CNBC

03:03 • 15/11

Իսպանիայում ձերբակալել են «Դոն Ժուանին», որի խաբեության զոհը հարյուրավոր կանայք են դարձել

02:30 • 15/11

Գերմանիայում Ռուսաստանի դեսպանատան առջեւ կասկածելի առարկա չի հայտնաբերվել (թարմացված)

02:07 • 15/11

Ինժեներները հրացան են ստեղծել, որը կրակոցից հետո ոստիկանություն է կանչում

01:35 • 15/11

Հնդկաստանում 7-ամյա տղան քնում, ուտում և լողանում է օձերի հետ (տեսանյութ)

01:04 • 15/11

«Արզնու Տոհմային ԹՏԽ» ընկերությունը չի ընդունում ՏՄՊՊՀ-ի որոշումը և պատրաստվում է բողոքարկել այն

00:41 • 15/11

Աշխարհը նոր սպառազինությունների մրցավազքի կարիք չունի. Եվրամիության կոչը՝ ԱՄՆ-ին և Ռուսաստանին

00:16 • 15/11

Volkswagen-ը հավակնում է դառնալ էլեկտական ավտոմեքենաների ամենախոշոր արտադրողը Եվրոպայում

23:59 • 14/11

Չավուշօղլուն կոչ է արել միջազգային հետաքննություն անցկացնել սաուդացի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործով

23:51 • 14/11

Գործարար Արմեն Սարգսյանին պատկանող հոլդինգը և Rambler Group-ը 12 մլն դոլարի գործարք են կնքել. Коммерсантъ

23:38 • 14/11

«Յանդեքսն» իր սմարթֆոնը կարող է ներկայացնել նոյեմբերի 19-ին. Ведомости

23:28 • 14/11

Հոլանդիայի Մ19 հավաքականի գլխավոր մարզիչ. Ակնհայտ է, որ Հայաստանի հավաքականի համար չենք եկել այստեղ

23:16 • 14/11

Հարկ է Թրամփին հիշեցնել պարկեշտության կանոնների մասին. Ֆրանսիայի կառավարությունն արձագանքել է Մակրոնի հասցեին հնչած քննադատությանը

23:06 • 14/11

Մենք մինչև վերջ բողոքելու ենք. «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները ակցիա անցկացրին Կառավարության դիմաց

22:52 • 14/11

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կազմակերպված են հապճեպորեն և կարող են վնասել Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին. ՍԴՀԿ

22:45 • 14/11

Ազնավուրի որդին կթողարկի հոր երաժշտական հետմահու ալբոմը

22:30 • 14/11

Մարադոնա. Մոուրինյուն, անկասկած, աշխարհի լավագույն մարզիչն է

22:23 • 14/11

Ապաստան ստանալու համար Հայաստանին դիմում են հիմնականում Մերձավոր Արևելքից․ Միգրացիոն ծառայության պետը՝ իրենց գործունեության ուղղությունների մասին (տեսանյութ)

22:08 • 14/11

Նախընտրական ցուցակներից մինչև խորհրդարանի ձևավորում. ովքեր և ինչպես են հավակնում կազմել յոթերորդ գումարման Ազգային ժողովը

22:05 • 14/11

Ինչպես կորոշի կուսակցությունը, այդ ոլորտում էլ կաշխատեմ. Beeline-ի և IdeA-ի հանրային կապերի նախկին պատախանատուն «Իմ քայլի» ցուցակում է

21:53 • 14/11

Քարոզարշավում նկատելի կլինի շտապողականություն, ինչի արդյունքում կշահեն 1-2 ուղերձ ունեցող ուժերը․ քաղտեխնոլոգ

21:50 • 14/11

Sky Sports. Մխիթարյանը Եվրոպայի թոփ-100 աստղերի ցանկում 72-րդն է

21:44 • 14/11

Ռոբ Քարդաշյանն ու Բլեք Չայնան որոշում են կայացրել փոքրիկ դստեր խնամակալության հարցում

21:25 • 14/11

95-ամյա հնդիկ տղամարդն արթնացել է իր իսկ հուղարկավորության ժամանակ

21:07 • 14/11

Ուրցաձորի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն կնշանակվի

20:56 • 14/11

ՕԵԿ նախընտրական ցուցակը գլխավորում է Արթուր Բաղդասարյանը, երկրորդը Հեղինե Բիշարյանն է, երրորդը՝ Մհեր Շահգելդյանը

20:45 • 14/11

Тata Steel Chess India. Արոնյանը գրավել է 3-րդ տեղը կայծակնային շախմատի մրցաշարում

20:40 • 14/11

Քևին Օքսուզի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է

20:34 • 14/11

Դասական մոդելների վերածնունդ. Nokia-ն ստեղներով նոր հեռախոսներ է թողարկել

20:31 • 14/11

Ըմբշամարտի Մ23 տարեկանների ԱԱ. Արմեն Մելիքյանը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում

20:29 • 14/11

Կոնգրեսը հանրությանը կներկայացնի իր առաջնահերթությունները և, գործելով խորհրդարանից դուրս, կփորձի համախմբել հասարակությունը այդ օրակարգի շուրջ. ՀԱԿ հայտարարությունը

20:02 • 14/11

Առ այսօր ՊԵԿ-ը ‹‹Գազպրոմ Արմենիա››–ին ՀՀ հարկային օրենսդրության դրույթները խախտելու որևէ դրվագ չի ներկայացրել. «Գազպրոմը» հերքում է ՊԵԿ հայտարարությունը

19:59 • 14/11

Ամփոփիչ մրցաշար. Ջոկովիչը հաղթեց Զվերևին

19:56 • 14/11

Ապօրինի թմրաշրջանառության նոր դեպք է բացահայտվել (տեսանյութ)

19:49 • 14/11

Իսրայելում երկրորդ նախարարն է հրաժարական տվել Գազայի հատվածում հրադադարի հետ կապված խնդրի պատճառով

19:33 • 14/11

Նիդերլանդների վերաքննիչ դատարանը հայերի դեմ բռնություն հրահրած Իլհամ Աշկինի գործով առաջին ատյանի վճիռը թողեց անփոփոխ

19:28 • 14/11

Նոյեմբերի 14-ի դրությամբ համաներմամբ ազատված դատապարտյալների թիվը 475 է

19:25 • 14/11

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է հանրային բաց քննարկումների

19:21 • 14/11

Մ19 միջազգային մրցաշար. Պորտուգալիան նվազագույն հաշվով հաղթեց Գերմանիային (տեսանյութ)

19:21 • 14/11

Բրիտանացին մահացել է կատվի կծելու հետևանքով

19:16 • 14/11

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ. ԿԸՀ

19:11 • 14/11

Հրապարակվել է ՀՀԿ նախընտրական ցուցակը, այն գլխավորում են Վիգեն Սարգսյանը, Արփինե Հովհաննիսյանը և Դավիթ Շահնազարյանը

18:59 • 14/11

Կրակոցներ «Ցիտադել» բիզնես կենտրոնի դիմաց. ոստիկանները բերման են ենթարկել երկու տղամարդու. shamshyan.com

18:53 • 14/11

Բելառուսական բանկն անջատվել է SWIFT համակարգից Իրանի դեմ սահմանված ԱՄՆ պատժամիջոցների պատճառով

18:51 • 14/11

Օդանավի տեսախցիկից նկարահանել են օդանավի վայրէջքն ուժեղ տուրբուլենտության պահին (տեսանյութ)

18:49 • 14/11

Փաշինյանի սկանդալային հայտարարությունը, թե ՀՀ–ում սոցիալական ծանր վիճակի պատճառը քաղաքացիների ծուլությունն է, հետապնդում էր Աստանայի խայտառակությունը սքողելու նպատակ. Ա. Ենոքյան

18:48 • 14/11

ՊՍԺ-ն հայտնվել է հերթական սկանդալի կենտրոնում

18:38 • 14/11

Դիարբեքիրի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին ավերման եզրին է հայտնվել (լուսանկարներ)

18:36 • 14/11

ՀՅԴ-ն հրապարակել է համամասնական ցուցակը

18:34 • 14/11

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը չի մասնակցելու քարոզարշավին. Կարինե Աճեմյան

18:23 • 14/11

Մենք կփորձենք ազգային պահպանողական բևեռ ձևավորել. Լևոն Շիրինյանի կուսակցությունը փաստաթղթերը ներկայացրեց ԿԸՀ

18:22 • 14/11

«Սասնա ծռերի» ցուցակի առաջին համարը Վարուժան Ավետիսյանն է, իսկ նախընտրական շտաբը կգլխավորի Ժիրայր Սեֆիլյանը

18:21 • 14/11

Մարտուն Գրիգորյանը չի մասնակցելու արտահերթ ընտրություններին

18:13 • 14/11

«Մենք» դաշինքը գլխավորում է Արամ Սարգսյանը, Խաչատուր Քոքոբելյանը 2-րդ տեղում է. Անժելա Խաչատրյան

18:13 • 14/11

Ոչ ոք թող փորձ չանի հանկարծ դպրոցի տնօրեններին, ուսուցիչներին ներքաշել ընտրական պրոցեսների մեջ, ոչ ոք փորձ չանի որևէ վարչական լծակ օգտագործել. Նիկոլ Փաշինյան

18:09 • 14/11

Կառավարությունը 100 մլն-ից ավել միջոց է փորձում հատկացել տարբեր մարզերի դպրոցների սեյսմիկ անվտանգության ամրացման համար․ Ա.Միրզոյան

18:04 • 14/11

«Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորում է Էդմոն Մարուքյանը, եռյակում են նաև Մանե Թանդիլյանն ու Արման Բաբաջանյանը

18:03 • 14/11

Արգամ Աբրահամյանը չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին

18:02 • 14/11

Զավեն Անդրիասյանը դարձել է Սենթ Լուիսի մրցաշարի հաղթող

17:56 • 14/11

ԲՀԿ 175 հոգանոց ցուցակը գլխավորում է Գագիկ Ծառուկյանը, նրան հաջորդում են Միքայել Մելքումյանը, Արթուր Գրիգորյանը և Նաիրա Զոհրաբյանը

17:48 • 14/11

1800 աշխատողներ կորցրել են Ալավերդու տարածաշրջանում իրենց աշխատանքը. Արմենուհի Կյուրեղյան

17:47 • 14/11

Անկարայում քաղաքացին բարձրացել է Մեջլիսի շենքերից մեկի տանիքին ու ցանկացել ինքնասպան լինել

17:36 • 14/11

2019-ին հաջորդող տարիներին տնտեսական քաղաքականությունը պետք է տանի նրան, որ ՀՆԱ-ի տարեկան աճը լինի ոչ պակաս, քան 5%-ը. ՏԶՆ նախարարի պաշտոնակատար

17:35 • 14/11

Թուրքիայում մեկ շաբաթում 182 մարդ քրեական հետապնդման է ենթարկվել՝ սոցցանցերում արած գրառումների համար

17:21 • 14/11

Գեղեցիկ, երիտասարդ ու ազատ. հայ միլիոնատիրոջ դուստրը ներառվել է Ռուսաստանի ամենացանկալի հարսնացուների ցանկում (լուսանկարներ)

17:20 • 14/11

Կա կարգախոսի մոտ 20 տարբերակ, քննարկվել է նաև «Նիկոլ՝ վարչապետ» տարբերակը. ՔՊ խոսնակ

17:18 • 14/11

Դեկտեմբերին Թբիլիսիում Սաուդյան Արաբիայի դեսպանատուն կբացվի

17:17 • 14/11

Արտաքին գնահատման արդյունքները ցավալի են, 12-րդ դասարանում  30-40 տոկոս կտրվածներ ունենք. Ա. Հարությունյան

17:13 • 14/11

ՔՊ ցուցակը քաղաքական է, քաղաքացու սպասելիքները՝ արդարացնող. Հրաչյա Հակոբյան

17:10 • 14/11

Խորհրդարանում ընթանում է ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանը (ուղիղ)

17:08 • 14/11

Աշխարհի չեմպիոնի մրցախաղ. Կարլսենն ու Կարուանան կրկին ոչ-ոքի են խաղացել

17:06 • 14/11

Հնդկաստանում կապիկը սպանել է նորածին տղայի

17:03 • 14/11

«Իմ քայլի» ընտրացուցակով մասնակցելու առաջարկը ՔՊ-ից եմ ստացել, իմ դերը նաև խորհրդարանական դիվանագիտության իրականացման մեջ եմ տեսնում․ Հ. Իգիթյան

16:59 • 14/11

Դեռ չեմ գիտակցում, որ աշխարհի չեմպիոն եմ. Սիմոն Մարտիրոսյան

16:57 • 14/11

Սերգեյ Բոնդարենկոն և Սարգիս Հովիվյանը պարգևատրվել են սպորտի նախարարության մեդալներով

16:55 • 14/11

Դուք չեք կարող փակել բոլոր կայքերը և անգլերեն լեզվով ծրագրերը. Ալեն Սիմոնյանը՝ բուքմեյքերական գրասենյակների գործունեությունն արգելելու մասին

16:47 • 14/11

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը չի մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին

16:46 • 14/11

«Մեզ շատ մոտ, բայց շատ հեռու հարևանը». թուրք սյունակագիրը պատմել է Հայաստան կատարած տպավորիչ այցի մասին

16:39 • 14/11

Ճապոնիայում պատուհանի մոտ նստել ցանկացող ուղևորի խնդրանքին ի պատասխան բորտուղեկցորդուհին պատուհանը թղթի վրա է նկարել ու սոսնձել նրա գլխավերևում

16:37 • 14/11

Դադար եմ վերցրել Հանրային ՀԸ լրատվական և վելուծական հաղորդումների տնօրենի գործառույթները կատարելուց. Վ. Թևոսյան

16:28 • 14/11

Նախագահը Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակել

16:23 • 14/11

Վայր եմ դնում նախարարի պաշտոնակատարի իմ լիազորությունները. Մանե Թանդիլյան

16:16 • 14/11

Իդլիբի խնդրի քաղաքական հանգուցալուծման գործընթացը կանգ է առել, քանի որ Թուրքիան չի կատարում ստանձնած պարտավորությունները. սիրիացի նախարար

16:12 • 14/11

Հայաստանի Մ19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Հոլանդիային

16:09 • 14/11

«Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքը ուժը կորցրած ճանաչելը նաև տեխնիկապես է հնարավոր կիրառել․ Ս․ Ֆարմանյան

16:07 • 14/11

Ճապոնիայի կիբեռանվտանգության հարցերով նախարարը խոստովանել է, որ համակարգչով աշխատել չգիտի

15:57 • 14/11

«Իմ քայլի» ցուցակը համարում ենք հեղափոխական, ընդգրկված է մեր ամբողջ քաղաքական թիմը. Վահան Կոստանյան

15:51 • 14/11

Ժամանակն է, որ մենք ընտրություններ և խաղաղություն հասկացությունների խորքում հակադրություններ չնկատենք, այդպես լինելու է միշտ. Ն. Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ին

15:49 • 14/11

Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Պաղեստինի հետ կնքված հրադադարի պատճառով

15:39 • 14/11

Ռուսաստանցիների 5 տոկոսը կցանկանար աշխատանքի նպատակով տեղափոխվել Հայաստան կամ Բելառուս. հարցում

15:39 • 14/11

«Իմ քայլը» դաշինքը ներկայացրեց նախընտրական ամբողջական ցուցակը

15:36 • 14/11

Փաշիկ Ալավերդյան. Աշխարհի առաջնությունում Անդրանիկ Կարապետյանի անհաջողությունը հանելուկ էր

15:35 • 14/11

Տարատեսակ բուքմեյքերները ՀՀ-ում քաղցկեղ են, չարիք, և դրանց գործունեությունը պետք է օրենքով արգելել. Սամվել Ֆարմանյան