Եգիպտոսում ռուսական А-321-ի վթարման հիմնական վարկածն է տեխնիկական անսարքությունը

19:06 • 31.10.15

Տեխնիկական անսարքության  տարբերակը դիտարկվում է որպես  «Կոգալիմավիա» А-321  օդանավի վթարման հիմնական պատճառ: Այս մասին  Интерфакс-ին տեղեկացրել է  իրավիճակին ծանոթ աղբյուրը: 


«Առաջնահերթության  կարգով  դեռ քննարկվում է ինքնաթիռի տեխնիկական անսարքության վարկածը»,-ասել է գործակալության աղբյուրը:


Բացի այդ, նրա խոսքով` դիտարկվում են նաև կատարվածի այլ պատճառների վարկածներ, այդ թվում` մարդկային գործոնը և անբարենպաստ դիրքը` պայմանավորված տեղանքի բարդ լեռնային ռելիեֆով:


Հիշեցնենք, որ Եգիպտոսի իշխանությունները պաշտոնապես հաստատել են օդանավի բոլոր 217 ուղևորի և անձնակազմի 7 անդամի զոհվելու փաստը: Շարմ էլ Շեյխից Պետերբուրգ թռչող օդանավը վթարվել է հոկտեմբերի 31-ի առավոտյան: