Մոսկվա-Երևան վթարված ավտոբուսի ուղևորների մի մասը տեղափոխվել է Տուլայի կինոթատրոն (անունների ցանկ)
Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիների մի մասը տեղափոխվել է Տուլայի «Երիտասարդություն» կինոթատրոնի շենք, ևս 8-ը հանգրվանել է հարազատների տներում: Այս մասին Tert.am-ին հայտնեցին Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից:
Կինոթատրոն տեղափոխված անձանց տվյալները՝
Կարեն Ալեքսանդրի Խաչատրյան, 19954 թ. Ծնված
Գուրգեն Ռադիկի Անտոնյան, 1998 թ. ծնված
Հրայր Տոնոյի Սահրադյան, ծննդյան թիվը դեռ պարզված չէ
Գագիկ Հովհանի Սիմոնյան, 1994թ.ծնված
Արամ Վաչագանի Մարտիրոսյան, 1999թ.ծնված
Յուրիկ Արամի Ադամյան, 1964թ.ծնված
Արսեն Ռազմիկի Մակարյան, 1972թ. ծնված
Կարեն Ռուդիկի Զաքարյան, 1979 թ. ծնված
Էդգար Լևոնի Կարապետյան, 1972թ. ծնված
Արթուր Սարգսի Մատիկյան,1976թ. ծնված
Տիգրան Վազգենի Ռուշանյան, 1998 թ. ծնված
Քնարիկ Վազգենի Ռուշանյան , ծննդյան տարիքը պարզված չէ
Հիշեցնենք, որ գիշերը Տուլայի մարզում ճանապարհատրանսպորտային պատահար էր տեղի ունեցել՝ Մոսկվա-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսի մասնակցությամբ, ավտոբուսում եղել էր 59 ուղևոր: Հաղորդվում է ր 8 զոհի և 36 հոսպիտալացվածի մասին։ Վիրավորները գտնվում են Ուզլովայա, Կիեևսկ, Բոգորոդիցկ քաղաքների հիվանդանոցներում։










