ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովն ընդունել է բրիտանացի պատգամավորի հակահայկական զեկույցը
Փարիզում ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստին ձայների 24 կողմ, 16 դեմ հարաբերակցությամբ, հավանության է տրվել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» հակահայ զեկույցին. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախագահ Հերմինե Նաղդալյանը:
«Մեր առաջարկը չանցավ, զեկույցը քննարկվեց և տեղափոխվեց լիագումար նիստ, և հունվարյան օրակարգում կլինի զեկույցի քննարկումը»,- ասաց նա:
Ըստ նրա, հայկական պատվիրակությունն առաջարկ է ներկայացրել, որ քննարկումը դադարեցվի և նոր զեկուցող նշանակվի, ով կլինի ավելի օբյեկտիվ և իրականության հետ աղերս ունեցող զեկույց կներկայացնի, այլ ոչ թե կլինի Ադրբեջանի կամակատարն ու պատվերների կատարողը, ինչը սակայն մերժվել է:
Հիշեցնենք, զեկույցը պարունակում է բազմաթիվ հակահայ ձևակերպումներ, որոնք անընդունելի է Հայաստանի և Արցախի կողմից:










