Ռուսական անձնակազմով բեռնատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել Հարավային Սուդանում

12:08 • 04.11.15

Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայում վթարի է ենթարկվել ռուսական անձնակազմով բեռնատար ինքնաթիռը, հայտնում է РИА Новости-ն։

 

Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ ինքնաթիռում եղել է անձնակազմի հինգ ռուս անդամ և ևս յոթ ուղևոր:

 

«Այսօր Ջուբայում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռում եղել է ՌԴ-ից անձնակազմի հինգ անդամ և յոթ ուղևոր: Միայն երկուսն են ողջ մնացել, այդ թվում՝ մի երեխա»,- հայտնել է South Sudan Tribune-ը Twitter-ի միկրոբլոգում:

 

Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, ինքնաթիռը կոշտ վթարային վայրէջք է կատարել մայրաքաղաքի օդանավակայանից թռիչքից կարճ ժամանակ անց։

 

Ռուսական անձնակազմով բեռնատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել Հարավային Սուդանում